Հայաստանի զինված ուժերի զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Թորոսյանը:
