Երևանում 14-ի և 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ը, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *