Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը եռօրյա դադարից հետո վերսկսում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցում:
«Արգելքը վերացված է։ Արդեն բավական է», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են էներգետիկ հրադադարի, սակայն Կիևը հայտնել է, որ չնայած դրան՝ Մոսկվան շարունակել է հարվածները էներգետիկ ենթակառուցվածքներին:
Բացի այդ` Թրամփն Ուկրաինայից պահանջել էր դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին՝ նշելով, որ դա է աշխարհում վառելիքի գների աճի պատճառը: Թրամփը նաև համաձայնության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ռուսական դիզելային վառելիքը ԱՄՆ մատակարարելու շուրջ։ Զելենսկին դա որակել է որպես ներդրում պատերազմի մեջ։
