«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ տարի պետք է սկսվի շինարարությունը։
«Սա պետք է իրականացնի հայկական ընկերություն»,- հավելել է Ավինյանը:
