Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ն.Ն.-ի [Նարեկ Նալբանդյան]՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության և Դ.Ղ.-ի [Դավիթ Ղազարյան] նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության և առանձնապես խոշոր չափերով շորթման համար։ Այս մասին 24News-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի (Նարեկ Նալբանդյան) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի (Դավիթ Ղազարյան) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում):
