«2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի, և ավելի քան 350 հազար քաղաքացու համար ևս ծածկույթը հասանելի կդառնա»։

Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և մանրամասներ ներկայացրել։

Նա նշել է, որ այդ խմբերում ներառվելու են՝

  1. մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները,
  2. տաքսի ծառայություններում ներգրավված աշխատակից քաղաքացիները,
  3. փոխկապակցված անձանց հնարավորությունը (200-500 հազար դրամ ստացող քաղաքացին կարող է իր ընտանիքի մի անդամին ներառել համակարգում, իսկ եթե 500 հազար դրամից ավելի է, կարող է ընտանիքի 2 անդամի ներառել),
  4. քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող քաղաքացիները:

Ավանեսյանը նաև հայտնել է, որ մոտ 1 մլն 800 հազար մարդ արդեն իսկ օգտվում է Առողջապահության ապահովագրությունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *