Իսպանիայում երկու գնացքի բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի։

Ողբերգական վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան Մադրիդ-Անդալուսիա արագընթաց երկաթուղիում։

Մայրաքաղաքից Սևիլիա ընթացող գնացքը բախվել է առջևում կանգնած շարժակազմին։ Երկու վագոն, դուրս գալով երկաթուղային գծից, գլորվել է բարձրությունից։ Վերջին տվյալներով՝ տուժել է ավելի քան 179 մարդ։

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է, որ գնացքների բախումը տեղի է ունեցել համակարգչային խափանման պատճառով։ Տարածքում գտնվող վեց գնացք կանգ է առել անվտանգության համակարգի անջատման պատճառով։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիսպետչերները գնացքներից մեկին թույլատրել են շարունակել ընթացքը, մինչդեռ մյուսները մնացել են կանգնած։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եռօրյա համազգային սուգ է հայտարարել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայում երկու գնացք էր բախվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել էր գրեթե 50-ի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *