Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտավ 57 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը,- հաղորդում է armsport.am-ը։

Աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն հայ ծանրորդուհին երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։

Պոկում վարժությունում Գրիգորյանին հաջողվեց միայն մեկ մոտեցում։ Նա գլխավերևում պահեց 85 կգ ծանրաձողը, սակայն հաջորդ երկու փորձերի ժամանակ անհաջողություն կրեց՝ չկարողանալով պոկել 90 կգ քաշը։
​Հրում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Առաջին մոտեցումը՝ 113 կգ քաշով, անհաջող ստացվեց, ինչից հետո Գրիգորյանը ծանրաձողի քաշն ավելացրեց 1 կգ-ով ու երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ ֆիքսեց 114 կգ-ը։

Երրորդ փորձի ժամանակ նա կատարեց 6 կգ-անոց տպավորիչ քայլ՝ վստահորեն բարձրացնելով 120 կգ ծանրաձողը և վարժությունն ավարտելով լավագույն եռյակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *