«Նարեկ Կարապետյանի և մնացյալի հետ կապված խուզարկությունները իրավական ստանդարտ պրոցեսներ են»:

Այս մասին ԱԺ-ում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով վաղ առավոտից 65 հասցեում ընթացող խուզարկությունները:

«Քննիչի կողմից կա համապատասխան որոշում, ոստիկանությունն այդ պրոցեսում աջակցող դերակատարում ունի, և ցանկացած իրավիճակում, անկախ անձի անուն-ազգանունից, բնական է, որ եթե կա խուզարկության հիմք, խուզարկությունները պետք է տեղի ունենան»- մանրամասնել է ՆԳ նախարարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *