Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի:

Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ տեղեկացնելով, որ 4 մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով ընդհանուր առմամբ կա 9 զոհ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ուշիի ոլորաններում բախվել էին «Ջիպ», «Օպել», Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *