ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անհիմն է համարում հայ տնտեսվարողների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները։

«Չէր պլանավորվել, որ հայ արտադրողների մուտքը ռուսական շուկա անհիմն կսահմանափակվի, որպեսզի Հայաստանում որոշ քաղաքական ուժեր մի քանի տոկոս ձայն ստանան ու հայտնվեն Ազգային ժողովում։ Մենք կարծում ենք, որ անհիմն սահմանափակումները պետք է օր առաջ ավարտվեն»:

Այս մասին Պապոյանը հայտարարել է ԱԺ-ում։

Նրա խոսքով՝ Հայաստանից արտահանվող արտադրանքը շատ բարձր որակի է ու դրա ապացույցն այն է, որ ռուսական շուկայի փոխարեն հայկական ապրանքները շատ արագ հայտնվեցին Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի ու ԵՄ շուկաներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *