ԱՄՆ-ն դիտարկում է նոյեմբերի 9-ին Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը, պնդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին,- հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ այս թեմայով խորհրդակցություններ են անցկացվել Սպիտակ տանը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դիտարկվում է ռազմական գործողությունները նոյեմբերի 9-ին վերսկսելու տարբերակը, քանի որ այդ ամսաթվին նորալուսին է լինելու, ինչը «բարենպաստ պայման» կլինի գործողության անցկացման համար։

Բացի այդ՝ ինչպես հայտնում է հեռուստաալիքը, ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը ավարտին է հասցնում ռազմական գործողությունների վերսկսման նախապատրաստությունը, սակայն դեռևս նոր հրահանգներ չի ստացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *