«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում նոյեմբերի  10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։

Նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի  10-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *