Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «ՀՀ Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցում և հայտնաբերել սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներ (Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Արջուտ):

Մասնավորապես՝
– սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,
– չի եղել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան:

Դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *