Վաղարշապատի համայնքապետարանից տեղեկացնում են, որ նախկինում գործող կարգով 203 երթուղու՝ Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն էր և շարունակելու է լինել այն։

«Միաժամանակ ուսանողների տեղափոխումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Վաղարշապատի համայնքապետարանը համագործակցել է Երևանի քաղաքապետարանի հետ և ձեռք բերել համաձայնություն՝ ուսանողներ տեղափոխող համապատասխան ցուցատախտակով երթուղին շարունակելու է գործել մինչև Մատենադարան։

Այսպիսով, ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը լինելու է Մատենադարանը։ Միաժամանակ Մատենադարանի տարածքում ավտոբուսը չի կայանելու։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունը շարունակելու է գործել՝ ապահովելով Վաղարշապատից Երևան մեկնող ուսանողների համար ավելի հարմար երթևեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *