Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի վրացական բյուրոն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ըստ նրա՝ հանդիպումը կարող է կայանալ Թբիլիսիից կամ Մոսկվայից դուրս։
«Մենք այդ մասին կտեղեկացնենք հանրությանը», – հավելել է Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետն ընդգծել է, որ Զուրաբիշվիլիի և Գալուզինի միջև շփումները շարունակական են ու ակտիվ, և որ հանդիպման ընթացքում կքննարկվեն բանակցային ձևաչափի շրջանակներում ընդգրկված բոլոր հարցերը։
Նշենք, որ պաշտոնական Մոսկվան հայտարարել է Ռուսաստանի և Վրաստանի միջև նախկինում կասեցված երկխոսության վերսկսման մասին՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակով։
