Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը նոյեմբերի 17-ին հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին։

Ըստ «Central Asia Media» պորտալի, պետության ղեկավարը այս որոշումը կայացրել է իր դեմ առաջադրված մեղադրանքների և Դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից հետաքննության պահանջների ֆոնին։

«Ես հրաժարական կտամ նախագահի պաշտոնից։ Ես կդիմեմ համապատասխան մարմիններին՝ իմ պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար», – հայտարարել է Խուրելսուխը։

Նրա խոսքով՝ Դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը պահանջել է, որ նա հրաժարական տա և հետաքննություն անցնի։

«Ես համաձայն եմ այս պահանջի հետ։ Ես երբեք ոչ մեկին չեմ ստել, չեմ գողացել կամ չեմ խաբել։ Հետևաբար, ես կձգտեմ հաստատել ճշմարտությունը և ապահովել արդարադատությունը», – ընդգծել է նա։

Նախագահը պնդել է, որ իր պաշտոնավարման ընթացքում երբեք միջոցներ չի յուրացրել, այլ աշխատել է անօրինական ճանապարհով ստացված միջոցները վերադարձնելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *