Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայութունից տեղեկություններ էին ստացվել Լոռու մարզի Քարինջ գյուղի վարչական տարածքում իրականացվող ապօրինի արդյունահանման երկու դեպքի վերաբերյալ։
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններն իրացրին Լոռու մարզային վարչության գործընկերների հետ։
Մյուս դեպքով Վանաձոր քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը նույն գյուղի վարչական տարածքում, դարձյալ առանց թույլտվության, 2025 թվականից մինչ օրս նույն զանգվածից արդյունահանել ու իրացրել է մոտ 50 խորանարդ մետր։ Այս դեպքով վնասը կազմել է շուրջ մեկ միլիոն 400 հազար դրամ։
Երկուսն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին։
Նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Հանգամանքները պարզվում են։
