Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հայկ Աղաքարյանի վարույթ է ընդունվել վճարման կարգադրություն արձակելու պահանջով դիմում՝ ընդդեմ «Միասնության թևեր» կուսակցության։
Հայցվորը «Պրոդիջի» ՍՊԸ-ն է, որը հանդիսանում է մարքեթինգային ընկերություն։
Հայցը վերաբերում է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում վերջինիս կողմից Արման Թաթոյանի կուսակցությանը մատուցված թվային գովազդի ծառայությունների արդյունքում առաջացած չվճարումներին։
Արդյունքում դատարանը որոշել է․
Պարտապան «Միասնության թևեր» կուսակցությանը սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
ա. կատարել «Պրոդիջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 13.100.000 (տասներեք միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ վճարելու պահանջը, եթե պարտապանը պահանջը հիմնավորված է համարում,
բ. առաջին ատյանի դատարան ներկայացնել գրավոր առարկություն, եթե պարտապանը ներկայացված պահանջը մի մասով համարում է չհիմնավորված` մյուս մասով կատարելով վճարման պահանջը,
գ. առաջին ատյանի դատարան ներկայացնել գրավոր առարկություն, եթե պարտապանը ներկայացված պահանջը համարում է չհիմնավորված:
Հավելենք, որ վերոնշյալ պայմանագրային պարտավորությւոնները չկատարելու ֆոնին ուշագրավ է «Միասնության թևեր» կուսակցության հիմնադիրներ Արման Թաթոյանի և Դավիթ Անանյանի հայտարարագրերում արտացոլված դրամական միջոցների չափը, որոնք համապատասխանաբար կազմում են 80 միլիոն դրամ, 55 հազար ԱՄՆ դոլար և 48․4 միլիոն դրամ, տասնյակ հազարավոր դոլար-եվրոներ։
