Օրերս Երևանի քաղաքապետարանի մի շարք վարչական շրջանների ղեկավար անձնակազմերում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ․ մասնավորապես աշխատանքից ազատվել է Արաբկիրի թաղապետի տեղակալ Մաքսիմ Գաբրելյանը, նրա փոխարեն նորը դեռ չի նշանակվել։
Աջափնյակ վարչական շրջանում էլ աշխատանքից ազատվել են Երեխաների և սոցիալական պաշտպանության,Կրթության, մշակույթի և սպորտի, Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետերը, նրանց փոխարեն նշանակվել են համապատասխանաբար Հասմիկ Առուշանյանը, Հասմիկ Մալաքյանը, Էդվարդ Թովմասյանը։
