Սահմանադրության նոր նախագծում Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ մի նրբերանգ կա` ամրագրված է, որ Հայաստանում պետության և եկեղեցու հարաբերությունները «կարգավորվում են օրենքով»

Գործող Մայր օրենքի հետ տարբերությունն այն է, որ այնտեղ նշված է՝ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով»։

Պետության և եկեղեցու հարաբերությունների մասին կետը խմբագրվել է անցյալ տարվանից շարունակվող իշխանությունների և ՀԱԵ-ի միջև առճակատման ֆոնին։

Գործող Սահմանադրության մեջ նշված է.

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»։

Նոր սահմանադրության մեջ ասվում է․

2. 2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *