Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Հենրիկի Գասպարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 10 անշարժ գույք,
- 2 տրանսպորտային միջոց,
- 5 իրավաբանական անձանցում մասնակցություն,
- 666 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
- 236 միլիոն 247 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
