Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է հարցին, թե արդյոք Սահմանադրության նոր նախագծով սահմանափակվում է արդյոք արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրելու իրավունքը:

Նա դրական է պատասխանել՝ ասելով՝ այո:

«Հայաստանի ճակատագիրը կամ որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ: Վերջին դասերը հաշվի առնելով՝ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ ՀՀ-ի հետ կենսականորեն չկապված մեր քաղաքացիները որոշեն մեր ճակատագիրը և հեռանան օտար երկրներ և շարունակեն իրենց գործունեությունը: Ես կարծում եմ՝ սա շատ արդար և քաղաքացիակենտրոն որոշում է»,- նկատել է նա:

Գալյանը միաժամանակ ընդգծել է. «Սփյուռքի հետ կապերի համատեքստում որպես նպատակադրում Սահմանադրության նախագծով արժևորվում է հայրենադրձությունը, այսինքն՝ սփյուռքի հետ կապի հիմնական ամրապնդման ուղղությունը ըստ նոր Սահմանադրության հայրենադարձության նպատակն է: Պետության քաղաքականությունը պետք է դա լինի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *