Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարի և Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարթա Կարտաբիայի հրավերով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2026 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում (Ֆրանսիայի Հանրապետություն) կմասնակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի, Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի և Հանրային ծառայության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված՝ «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովի աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։
Մասնակիցների թվում են Իտալիայի, Ավստրիայի Հանրապետությունների սահմանադրական դատարանների նախագահները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը, դատավորները, Վենետիկի հանձնաժողովի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։
