Այս օրերին քննարկվում է Գազպրոմ֊Արմենիայի և ՊԵԿ֊ի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի կողմից միլիարդատեր Սամվել Կարապետյանին բացահայտ սատարելը և նրա անդավաճան ընկեր լինելը` ինչը ողջունելի է։
Սակայն իրավապահ համակարգը հանրային քննարկումների դաշտում պետք է քննության առարկա դարձնի հետևյալ փաստը.
Ո՞նց է ստացվել, որ նույն սակագնի և նույն սպառողների քանակի պայմաններում օրինակ 2016 թվականին Գազպրոմ֊Արմենիայի հասույթը 223.7 միլիարդ դրամ էր` մոտ 57 միլիարդ դրամով պակաս 2022 թվականի 280.3 միլիարդ դրամի համեմատ։
Նման կերպ կազմակերպության 2016 թվականի շահույթը Վարդան Հարությունյանի օրոք 1.7 միլիարդ դրամ էր, իսկ 2022 թվականին 30.9 միլիարդ դրամ` մոտ 20 անգամ պակաս։
Որպեսզի պարզ լինի ու՞ր է հոսում ազգային հարստություն համարվող բնական մոնոպոլիայի շահույթը, փաստենք, որ օրինակ ՊԵԿ տեղափոխվելուց առաջ Վարդան Հարությունյանի Գազպրոմ֊Արմենիա ՓԲԸ֊ից ստացած 9 ամսվա աշխատավարձը կազմել է 180 միլիոն դրամ։
շարունակելի
