Նոր որոշում.Սոցիալական աջակցության ոլորտում
Երևանի քաղաքապետի 2025 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ նախատեսվել է շուրջ 2.981.640 ՀՀ դրամ արժեք ունեցող գույք (լվացքի մեքենա, հեռուստացույց, բազմոց, սալօջախ, սառնարան) անհատույց տրամադրել սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին։
Ինչպե՞ս է ընտրվել գույքը
Որոշման հիմքում «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.259-Ն որոշումն է, որի հավելվածի 6-րդ կետում ամրագրված է նման միջոցառման իրականացումը։
Ովքե՞ր են շահառուները
Սոցապահովության համակարգում ընդգրկված աջակցություն ստացող ընտանիքներն են, սակայն կոնկրետ չափանիշներն ու ընտրման մեխանիզմը պաշտոնական հայտարարության մեջ հստակ չեն ներկայացվում։
Ինչու՞ գույք, այլ ոչ թե դրամական օգնություն
Այս մոտեցումը նպատակ ունի ընտանիքներին տրամադրել այն, ինչի կարիքը նրանք ամենից շատ ունեն կենցաղում։ Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այս մեխանիզմը կօգնի բոլոր կարիքավորներին, թե՞ միայն սահմանափակ թվով ընտրված ընտանիքների։
Իսկ ինչպե՞ս է վերոնշյալ գույքը և գույքի համար տրամադրվող գումարը հայտնվել քաղաքապետարանի ենթակայության ներքո և ի՞նչ սկզբունքով է հատկացվել սույն աջակցությունը՝ կփորձենք պարզել առաջիկայում։
