Մինչ իշխանությունները հատիկ առ հատիկ փորձում են ազատվել նախկինների հետ ասոցացվող արատավոր բարքերից, Տիգրան Ավինյանը հատիկ առ հատիկ վերականգնում է նախկինների ազդեցությունը պետության առանցքային պաշտոններում։
Օրերս « Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի զարմիկը(նույնպես Տարոն Մարգարյան), նշանակվել է Երևանի քաղաքապետարանի կարևորագույն` վերահսկողության վարչության պետ։
Մնում է ենթադրել, թե ով է « ասել » Ավինյանին` որ « արել է»։
