2018 թվականի հեղափոխության օրերին գլխավոր թիրախ հանդիսացող «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն անցել է «հակահարձակման» ։
Օրերս կազմակերպությունը դիմել է դատական մարմիններին՝ խնդրելով.
Պատասխանողից` Հայաստանի Հանրապետությանից, ի դեմս ՀՀ ներքին գործերի նախարարության, օգուտ Հայցվորի՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության, բռնագանձել կողմերի միջև 2017 թվականի փետրվարի 15-ին կնքված «Գույքի հավատարմագրային կառավարման» ԲԸԱՀԾՁԲ-03/2017 պայմանագրի վարձատրության գումարը՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 15-ը ներառյալ ժամանակահատվածի համար, որը կազմում է 2,774,876,000 (երկու միլիարդ յոթ հարյուր յոթանասունչորս միլիոն ութ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ։
Առաջիկայում՝ համապատասխան հարցումներից հետո, կփորձենք հարցը ներկայացնել ավելի մանրամասն։
