Օրերս «Մերուժ և Կորյուն» ՍՊԸ֊ն խնդրել է դատարանին.
«Ճանաչել «Մերուժ և Կորյուն» ՍՊ ընկերության և «Ֆլամինգո» ՍՊ ընկերության միջև ՀՀ ք. Երևան, Կենտրոն համայնք, Խանջյան թիվ 60 հասցեում գտնվող անշարժ գույքի և գույքի վրա առկա շինության ենթավարձակալության իրավահարաբերության առկայությունը»։ Պատասխանող կողմ «Ֆլամինգո» ՍՊԸ֊ն, ըստ համացանցի տվյալների, հանդիսանում է գիշերային ակումբ, իսկ
Միքայել Համբարձումյանին փոխկապակցված
«Մերուժ և Կորյուն» ՍՊԸ֊ն Երևանի օղակաձև զբոսայգու տարածքներից մեկը վարձակալում է 2002 թվականի մարտի 22֊ից։
