Սույն թվականի հունիս ամսին «Հայաստան» դաշինքը ներկայացնող ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը դատական հայց էր ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դեմ առ այն, որ վերջինս հերքի իր կողմից ավելի վաղ ԱԺ ամբիոնից հայտարարած «կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ, կտեսնեք ՀԷԿ֊երը» արտահայտությունը և վճարի 3 միլիոն դրամ` որպես պատճառած ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Հայցը ընդունվել է վարույթ, սակայն հայցվոր Գրիգորյանը, լինելով պատշաճ ծանուցված, չի ներկայացել երկու դատական նիստի, որից հետո դատարանը ս/թ նոյեմբերի 5֊ի վճռով որոշել է հայցը թողնել առանց քննության, իսկ հայցվորից բռնագանձել պատասխանողի փաստաբանական ծախսերը։
