Կառավարության որդեգրած ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը իրականությունից հեռանում է։
Համաձայն ներկայացվող փաստաթղթի` Հրազդանի համայնքապետարանը վերջերս նախաձեռնել էր գնման գործընթաց, որի պահանջն էր 11 միլիոն 260 հազար դրամի սահմաններում էլեկտրական մեքենայի ձեռքբերումը։
Փաստը ուշագրավ է նրանով, որ Հրազդանի համայնքապետարանի բյուջեն այս պահի դրությամբ ունի 1 միլիարդ 724 միլիոն դրամի թերակատարում և ՀՀ այլ համայնքների համեմատ եկամուտների հավաքագրման գործընթացում ետնապահի դիրքերում է։
Կարծում ենք` Տարածքային կառավարման նախարարությունը գնումների գործընթացի ապակենտրոն վիճակը օրենսդրորեն շտկելու քայլեր պետք է ձեռնարկի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *