Համաձայն Հայաստանի «Բանկերի միության» պաշտոնական կայքում ներկայացված գրաֆիկի` 2014 թվականի 20.4 միլիարդ դրամ շահույթի համեմատ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության բանկերը ունեցել են 363 միլիարդ դրամի շահույթ։
Նման աստղաբաշխական աճ չի արձանագրել ոչ մի ոլորտ, և այն համահունչ չէ տնտեսական աճի ցուցանիշների դինամիկային։
Երևույթը կարող է ունենալ 2 հիմնական բացատրություն, (վերջնական տարբերակը առաջիկայում կվերապահենք մասնագետներին) այն է.
֊Կամ 2014 թվականին բնակչությունը դեռևս կարողանում էր իր սպառողական կարիքները հոգալ սեփական միջոցներով և չէր ընկղմվել վարկային հորձանուտի մեջ։
֊Կամ 2014 թվականին բանկերի շահույթը գտնվել է ստվերում (չի հայտարարագրվել), և հեղափոխական իշխանությունների օրոք դրանք սկսեցին արտացոլվել։
֊Այլ բացատրություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *