Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ցուցակի 4֊րդ համար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի վեց ժամացույցների արժեքը դրամային արտահայտությամբ կազմում է 51 միլիոն 800 հազար դրամ` Պապիկյանի ժամացույցից 280 անգամ կամ 28 000 տոկոսով թանկ (տե’ս փաստաթուղթը)։
Այսպես, հանդիսանալով
ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից` Վահե Հակոբյանը 2015 թվականին ստանում է 12 միլիոն դրամ և 17 հազար ԱՄՆ դոլար արժեքով մեկական ժամացույց։ 2016 թվականին Հակոբյանը նվեր է ստանում 11 միլիոն դրամ արժեքով ևս մեկ ժամացույց։ 2018 թվականին արդեն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը գնում է 20 հազար ԱՄՆ դոլար արժողության ևս մեկ ժամացույց, որը վերջինը չէ։ 2019 թվականին ԶՊՄԿ պաշտոնյա Հակոբյանը գնում է 20 հազար ԱՄՆ դոլար և 6 միլիոն դրամ արժեքով մեկական ժամացուց։
Հակոբյանի ժամացույցների խմբաքանակի հետագա ընթացքը անհայտ է։
Ներկայացվածը մեկ օրինակ էր նախկին իշխանությունների օրոք միջին վիճակագրական պաշտոնյայի նվերառատ անցյալից։
շարունակելի
