Ինչպես անհետացան պաշտոնատար անձանց 2002֊2010թթ հայտարարագրերը

2018 թվականից լայն թափով մեկնարկած «ապօրինի ծագման գույքի» հայտնաբերման գործընթացը առ այսօր չի տվել սպասվելիք արդյունքը։ Իրավական նրբերանգների մեջ թափանցելուց զերծ մնալով հանդերձ` փաստենք. Թեև Գույքի և եկամուտների հայտարարագրերի պաշտոնական բազաները տեղադրված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում, սակայն այնտեղ և որևէ այլ տեղ բացակայում են  2002 թվականից ներկայացված հազարավոր հայտարարագրերը (Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին ՀՀ օրենք` ընդունված 27.07.2001թ), որոնց համադրությունն էլ այսօրվա իրականություն հանդիսացող  օրենքի գերակայության հետ կմատնանշի թալանի դարաշրջանի «գանձերի» հետքերը։

Հ.Գ. Լրատվամիջոցին ոչ պաշտոնապես տեղակացրին, որ այդ հայտարարագրերը գոյություն ունեն, թվայնացված վիճակով առկա չեն որևէ բաց աղբյուրում, թղթային տարբերակներն էլ գտնվում են լիազոր մարմնի արխիվում։ Առաջիկայում ընթերցողին կներկայացնենք այս որոնումներից թարմ արդյունքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *