Սուրեն Պապիկյանի «թանկարժեք»  ժամացույցի թեման մեզ սպիպեց ուսումնասիրել  «Հայաստան» դաշինքի անդամների որոշ հայտարարագրեր, որոնք հանձնվել են 2021 թվականի  ԱԺ ընտրությունների նախաշեմին։

Դիցուք, Աղվան Վարդանյանը, ով անգամ օրգանական որևէ կապ չունի Սամվել Կարապետյանի բիզնես-կայսրության որևէ կառույցի (ՍՊԸ, ՓԲԸ, ԲՀ, այլ) հետ, ամբողջ 25 միլիոն դրամ նվեր է ստանում վերջինիս  եղբոր՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի որդուց (տե՛ս փաստաթուղթը)։

Չեզոք ընթերցողի մոտ հարց կարող է առաջանալ՝ վերոնշյալ 25 միլիոն դրամը նվե՞ր է, թե՞ վարձատրություն, և  ինչի՞ դիմաց։

Հիրավի, բարերար է Սամվել Կարապետյանի ընտանիքը՝ 25 միլիոն դրամ պատգամավորին, իսկ  դուք երբևէ ստացե՞լ եք Սամվել Կարապետյանից 25 միլիոն դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *