Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքները։ Ստեներգարդը նշել է, որ Ուկրաինան բազմիցս հայտարարել է իր պատրաստակամությունը՝ լիակատար և առանց նախապայմանների կրակի դադարեցմանը, խաղաղ կարգավորման բանակցություններ վարելուն, սակայն Ռուսաստանը դա չի արել։ «Քանի որ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը, Շվեդիան և ԵՄ-ն նույնպես չեն փոխել իրենցը։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար․ սահմանները չեն կարող փոխվել ուժի կիրառմամբ», – ընդգծել է երկրի ԱԳ նախարարը։
«Украинская правда» կայքից
