Լրատվամիջոցներում հաղորդում տարածվեց, որ Զորականում անչափահասների մասնակցությամբ խոշտանգել, ծեծել և նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող Ալեն Ջանվելյանին:
Ըստ տեղեկությունների ՝ անչափահասների մասնակցությամբ դաժան ծեծի, նվաստացման հեղինակներից մեկը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու Ռուբեն Գասպարյանի որդին է։
Հավելենք, որ սույն տղայի մայրը ևս պետական մարմնի աշխատող է՝ Զորականի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ամալյա Պողոսյանը։
