Մինչ բազմաթիվ անձինք հայցում են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանությունը, վերջինս ինքն է հայտարարել մրցույթ՝ տասնհինգ միլիոն դրամ նախահաշվով՝ Պուշկինի 56Ա հասցեում պահնորդ ներգրավելու առաջարկով։
Հարցը հետևյալն է․ մի՞թե ոստիկանությունը, նրանում ներգրաված բազմահազար պարեկները կամ այլ պետական ուժային կառույցներ իրենց ծառայության շրջանակներում չեն կարողանում պահպանել այս կարևորագույն կառույցը։
Հ․Գ․ Մեր համոզմամբ պետական գնումների ապակենտրոն վիճակը ժամանակն է վերանայելու՝ հաշվի առնելով հարյուրավոր պետական հիմնարկների գնումներում առևերևույթ առկա, մեղմ ասած, տարընթերցումները։
