2025 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով Ռուսաստանի Դաշնությունում գործազրկության մակարդակը կազմում է 2.2 տոկոս, որը մոլորակի առաջատար տնտեսություններում լավագույն ցուցանիշն է։ Վերջինս ունի նաև էֆեկտիվության հետ կապ չունեցող կոմպոնենտ, որը բացատրվում է ռազմական գործողությունների կապակցությամբ աշխատունակ բնակչության զորակոչի բարձր մակարդակով, ինչը մեխանիկորեն նվազեցնում է գործազուրկների թիվը։
