Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը՝ դիմելով Դոնալդ Թրամփին,  հայտարարություն էր տարածել այն մասին, որ հայ պատանդները լքված են արտաքին աշխարհի կողմից այն դեպքում, երբ նրանք գտնվում են մի պետությունում, որը վերջին հինգ տարվա ընթացքում երեք ցեղասպանական պատերազմ է մղել հայերի դեմ:

«Նրանց ազատ արձակումը մեծ հումանիտար և աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի նախագահի համար և կամրապնդի Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն հաստատելու նրա ջանքերը»,– ասված է բաց նամակում։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին։

Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո:

Սկզբնաղբյուրը՝ «Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *