Չենք կարող ասել, թե Չինգիզ խանի գահը ինչ արժեք է ունեցել այսօրվա գներով, սակայն այն դժվար թե շատ գերազանցեր Ֆինանսների նախարարության ստորև ներկայացված գնման  հերթական ընթացակարգին․

ՀՀ Ֆինանսների նախարարությունը ղեկավարի բազկաթոռ գնելու մրցույթ է հայտարարել, որում նախահաշվային գին է սահմանված 4 միլիոն 625 հազար դրամը։

Գնման սույն գործընթացի տեխնիկական բնութագրում չհայտնաբերեցինք բազկաթոռի կամ բազկաթոռների քանակը։

Բոլոր դեպքերում կարծում ենք, որ նման շռայլ գնումները տեղին չեն 36 հազար դրամ կենսաթոշակ տրամադրող երկրում, հատկապես, երբ այդ կենսաթոշակները սահմանվում են  նաև Ֆինանսների նախարարության կարծիքի հիման վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *