Սույն թվականի մայիսի 17-ին Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում, ի թիվս այլ հարցերի, արտահայտել էր կարծիք որոշ լրատվամիջոցների մասին, մասնավորապես նրանց կառավարելի լինելու, տերեր ունենալու և այլնի։
«Նյուզ Էյեմ» ՍՊԸ-ն՝ համանուն կայքի հիմնադիրը, Սիմոնյանի արտահայտությունները դիտարկել էր որպես զրպարտություն և, բացի հերքումից, պահանջել վնասի փոխհատուցում՝ մեկ միլիոն դրամի չափով։
Օրերս դատարանը կայացրել է ակտ՝ մերժելով «Նյուզ Էյեմ» ՍՊԸ-ի հայցը՝ համարելով, որ Ալեն Սիմոնյանի արտահայտությունները չեն պարունակում զրպարտություն։
