Ճապոնացի գիտնականները սկսել են փորձարկել նոր գյուտը՝ արհեստական արյունը, որը կլինի համընդհանուր փոխարինիչ արյան բոլոր խմբերի համար։

Երկրագնդի ծերացող բնակչության պայմաններում վերջին տասնամյակում կտրուկ նվազել են արյան դոնորների թիվը, ուստի գիտնականները ձեռնամուխ են եղել համընդհանուր արյան փոխարինիչի ստեղծմանը, որը կարելի է կիրառել ցանկացած իրավիճակում և պահպանել երկար ժամանակ։

Նարայի բժշկական համալսարանի հետազոտողները մշակում են արհեստական արյան կարմիր բջիջներ՝ օգտագործելով ժամկետանց դոնորական արյունից ստացված հեմոգլոբինը։

Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ այս մոտեցումը անվտանգ է և արդյունավետ։ Այս տարի հետազոտողներն արդեն սկսել են մարդկանց վրա կլինիկական փորձարկումները։

Հաջողության հասնելու դեպքում Ճապոնիան կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ արհեստական արյունը կկիրառվի իրական բժշկական պրակտիկայում՝ օգնելով լրացնել  դոնորական արյան պակասը և փրկել կյանքեր ամբողջ աշխարհում։

Սկզբնաղբյուրը՝ Zerostress.news լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *