Սույն թվականի փետրվարին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը դիմել էր դատարան՝ խնդրելով պարտավորեցնել լրատվամիջոցին հերքել իր գործունեութան վերաբերյալ զրպարտություն համարվող տեղեկությունը առ այն, որ ՔԿ-ում պաշտոնի նշանակված Հրաչիկ Պողոսյանը իր հորեղբոր որդին է, որի արդյունքում Քննչական կոմիտեն վերածվել է ընտանեկան միության։
Օրերս դատարանը բավարարել է Ա․ Պողոսյանի հայցը և բացի հերքման տեքստից՝ վճռել «Ժողովուրդ» թերթ խմբագրություն ՍՊԸ-ից, հօգուտ Արթուր Պողոսյանի, բռնագանձել վերջինիս՝ նախապես վճարած պետական տուրքի գումարը։
