Կիևը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել ռուսական շրջաններից, բայց առաջարկում է, որ Ռուսաստանը դուրս գա Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից,- հաղորդել է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը՝ հղում անելով, ենթադրաբար, Կիևի առաջարկած հակամարտության կարգավորման նախագծին։

Ըստ հեռուստաալիքի՝ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը՝ ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել է ուկրաինական նախագիծը։

«Ռուսաստանի Դաշնությունը դուրս է բերում իր զորքերը Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից, որպեսզի այս համաձայնագիրը ուժի մեջ մտնի… Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում զորքերի տեղակայման գիծը այս համաձայնագրի կնքման օրվա դրությամբ փաստացի ճանաչված շփման գիծն է»,- հաղորդել է հեռուստաալիքի կայքը։

Սկզբնաղբյուրը՝  РИА Новости լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *