Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը 2018-2020թթ եղել է մեկ այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականը։
Տպավորիչ կենսագրությամբ Վիկտորյա Այդինյանը ակնհայտ բանիմաց և կրթված անձնավորություն է, սակայն հարցը հետևյալն է․ ինչի՞ հիման վրա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակից Այդինյանը, դիցուք, 2024 թվականին Մեծ Բրիտանիայի փաստացի օտար կառավարությունից ստացել 55․000 եվրո։
Այս հարցի իրավական կողմին թերևս ճշգրիտ կարող է պատասխանել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Մեծ Բրիտանիան, ինչպես մոլորակի մնացած 193 պետությունները, իրավական կարգավիճակով մեզ համար ունեն նույն նշանակությունը, սակայն եթե օրինակ որևէ պաշտոնյա կամ նույնիսկ ոչ պաշտոնյա ՌԴ-ի կամ Ադրբեջանի կառավարությունից ստացած լիներ որևէ եկամուտ, ինչպիսի՞ն կլիներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների արձագանքը։
