1990-ականների վերջին այն ժամանակվա ՆԳ  և ԱԱԾ նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության գիտնականների կողմից հայտնագործվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի (Սպիդ) բուժման դեղամիջոցը՝ Արմենիկում անվանմամբ։

Հավանաբար Սերժ Սարգսյանի հաղորդածը խիստ չափազանցված էր, սակայն դա չխանգարեց, որ երկրում ստեղծվեն Արմենիկում անվամբ ֆիրմաներ, որոնց գործունեությունը մեծամասամբ մնաց անհայտ։

Դիցուք, քաղաք  Երևան Նալբանդյան 37 հասցեում պետական գրանցում են ստացել դրանցից 3-ը՝ «Արմենիկում+» ՓԲԸ, «Արմենիկում» ՓԲԸ, «Արմենիկում» ֆուտբոլային ակումբ» ՀԿ։

Այժմյան իշխանությունների կողմից փորձ եղավ վերակազմավորումների արդյունքում արդյունավետ դարձնել «Արմենիկում» ՓԲԸ-ի գործունեությունը՝ այն միացնելով ինչ-որ ՀԷԿ-ի։

Վերջերս «Արմենիկում+» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Արմենիկում» ՓԲԸ-ի՝ պահանջելով 1․5 միլիարդ դրամից ավել գումար․

Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից խնդրում եմ՝ սույն հայցադիմումն ընդունել վարույթ եւ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ +», փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 1 500 770 480 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն յոթ հարյուր յոթանուսուն հազար չորս հարյուր ութսուն) դրամ։  

Խմբագրությունը փորձեց կապ հաստատել պատասխանող կողմի հետ (քանի որ միայն նրա տվյալներն էին առկա համացանցում)՝ տեղեկանալու խնդրի էությանը, սակայն մեզ հայտնեցին, որ տնօրենը հանրապետությունում չէ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *