Մինչ Նիկոլ Փաշինյանը պայքար է ծավալում պաշտոնատար անձանց կողմից ապօրինի հարստացման երևույթների դեմ, վերջիններս նոր հնարամիտ մեթոդներ են հակադարձում։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությանն է հրավիրվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափի եկամուտներ և գույքեր թաքցնելու նպատակով կեղծ ամուսնալուծություններ գրանցելու դեպքերին։
«Ամուսնալուծության» արդյունքում պաշտոնատար անձի կինը կամ ամուսինը իրավապահ մարմինների տեսադաշտից իր հետ «ընդմիշտ տանում է» ապօրինի ձեռքբերված եկամուտները և գույքերը՝ մաքրելով դրանց հետքերը, քանի որ տվյալ ամուսնալուծության արդյունքում վերանում է անձի կողմից հայտարարգիր հանձնելու պարտավորությունը։
Քանի որ լրատվամիջոցը չի տիրապետում իրավապահ մարմինների գործիքակազմերին և չի կարող սույն հոդվածով под ключ ներկայացնել առերևույթ հանցանքների ողջ ցիկլը և գործող անձանց, հետևաբար առկա տեղեկություններըը լրացուցիչ կներկայացվեն Azdarar-ման համակարգերով։
