Օրերս Մասիսի քաղաքապետ Նորայր Հակոբյանը հայտարարեց, որ ավագանու որոշմամբ համայնքում գործող մանկապարտեզները լինելու են անվճար։
Ողջունելի նախաձեռնությունների շարքն ավելացել է քաղաքապետի կողմից 2026 թվականի գնումների պլանով հաստատված 64 միլիոն 266 հազար դրամ ծավալով ուղևորափոխադրումների ծառայությունների ձեռքբերման փաստը, որը նախատեսված է համայնքի ուսանողների անվճար տեղաշարժման համար։
Սույն երևույթը եզակի է Հայաստանի Հանրապետության քաղաքների համայնապատկերում, որը ցույց է տալիս նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից կառավարման հմտությունների ձիրքը։
