Թեև էկոնոմիկա բառը նշանակում է տնտեսում, սակայն Գևորգ Պապոյանի պարագայում այն դրսևորում է հակառակ բնույթ։

Հետևելով Էկոնոմիկայի նախարարության գործունեության ծախսային մասին՝ ականատես ենք լինում ցուցահանդեսների երկար շարքի, որի մի մասը ներկայացվում է ստորև՝ փաստաթղթում․ 2025 թվականի 2 ամիսների ընթացքում եվրոպական երկրներում մասնակցելով ինչ-որ ցուցահանդեսների՝ Էկոնոմիկայի նախարարությունը ծախսել է 64 միլիոնից ավել դրամ։

Հավելենք, որ արդի տեխնոլոգիական դարաշրջանում ոչ ոք ոչինչ այլևս չի հայտնագործում․եթե Հայաստանի Հանրապետությունում (կամ հակառակը) առկա է որևէ ապրանք, ապա մեկ հպումով դրա մասին կարելի է տեղեկացնել մոլորակի ցանկացած գնորդի։

Հետաքրքիր կլիներ իմանալ Էկոնոմիկայի նախարարության հաշվետվությունը, թե սույն 4 ցուցահանդեսի արդյունքում ինչ շահեց ՀՀ արտադրողը կամ ներմուծողը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *